Բաքվում Եվրոպական միության դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան բողոքի նոտա է հանձնվել ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած հակաադրբեջանական բանաձևի կապակցությամբ։ «Բանաձևում առկա պնդումները Ղարաբաղի տարածաշրջան հայ բնակիչների վերադարձի մասին բացարձակապես անհիմն են, իսկ նման կոչերը կրում են Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու բնույթ։ Անընդունելի և անհիմն են նաև հայերի մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման մասին պնդումները»,- նշված է բողոքի նոտայում։               
 

Ասում են...

Ասում են...
12.07.2011 | 00:00

...թե մինչ Սերժ Սարգսյանը կորոշեր, որ իշխանությունը կոալիցիոն պատվիրակություն է կազմելու ՀԱԿ-ի հետ երկխոսելու համար, մինչ այդ մասին տեղյակ կպահեր կոալիցիոն լիդերներին, ԲՀԿ առաջնորդը ՀԱԿ-ի ներկայացուցիչներից մեկի հետ «կոնսպիրատիվ» զրույցի ընթացքում ասել է, որ ինչ-որ «իքս» պահի ինքը կարող է միանալ ՀԱԿ-ին, եթե ՀԱԿ-ը դեմ չլինի: Ըստ ՀԱԿ աղբյուրների` իրենք երբեք դեմ չեն եղել Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցությանը, սակայն իրենց համար անընդունելի է Հովիկ Աբրահամյանը, որի կերպարն իրենց համար մերժելի է, և որը լուրջ ստվերային մասնակցություն ունի ԲՀԿ-ի «գործերին»:
Զրույցը, ինչպես ասացինք, տեղի է ունեցել մինչև պատվիրակությունների մակարդակով երկխոսությունը, որից հետո` 2008-ի նախագահական, մասամբ էլ Երևանի քաղաքապետի ընտրություններին «համագործակցաբար» հանդես եկած ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, որպես երկրորդ ուժի հավակնորդներ, միմյանց նկատմամբ «լիչնի նեպրիյազն» են ձեռք բերում` սկսվող անողոք մրցակցության պատճառով:

Դիտվել է՝ 2819

Մեկնաբանություններ